Ի՞նչ է նախատեսում ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը

Ի՞նչ է նախատեսում ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթը չի ներառի նոր տնտեսական միջոցներ, այլ ավելի շուտ կլրացնի արդեն իսկ սահմանված սահմանափակումների բացերը։
Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Թերթի մի քանի զրուցակիցների կարծիքով՝ տնտեսական պատժամիջոցների առումով խոսքը ոչ թե «իրական փաթեթի», այլ գործող սահմանափակումների ճշգրտման մասին է, քանի որ նոր միջոցառումների փաթեթին «ավելացնելու շատ բան չի մնացել»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որը Բրյուսելը նախատեսում է ներկայացնել մինչև փետրվարի 24-ը, ենթադրում է 10 միլիարդ եվրոյի սահմանափակում։

Նրա խոսքով, ԵՄ նոր փաթեթը կփակի նաև պատժամիջոցների նախորդ փաթեթներում առկա բացերը։