Միլիոնավոր դոլարներ՝ չստացած զենքի համար․ Կիևում դժգոհ են

Միլիոնավոր դոլարներ՝ չստացած զենքի համար․ Կիևում դժգոհ են

2022 թվականի փետրվարից Ուկրաինան 800 միլիոն ԱՄՆ դոլար է վճարել զենք մատակարարողներին, մինչդեռ դրանք դեռևս չեն առաքվել, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ուկրաինական պաշտոնական փաստաթղթերը։

«Մենք իսկապես ունեցել ենք դեպքեր, երբ գումար ենք վճարել և ոչինչ չենք ստացել»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության զենքի գնման գծով փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը։

Առաքված սարքավորումների և մեքենաների մի մասը կամ ենթակա էր հիմնովին վերանորոգման, կամ կարող էր ծառայել միայն որպես վերանորոգման մասերի աղբյուր: 

NYT-ն դա բացատրել է նրանով, որ շատ դեպքերում զենքերը Կիև են տեղափոխվել պահեստից: