Կարկատած տոնածառը վերացվել է. լուսանկարներ

Կարկատած տոնածառը վերացվել է. լուսանկարներ

Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այդ վարչական շրջանի տոնական զարդարանքը։

Հետաքրքիրն այն է, որ Սասունցի Դավիթ արձանի հարեւանությամբ ի սկզբանե տեղադրված տոնածառը կարգի է բերվել, իսկ նախկինում այն կարկատված տեսք ուներ։ Տոնածառի նախկին տեսքի վերաբերյալ սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, քաղաքացիները քաղաքային իշխանությանը մեղադրում էին հսկայական գումար ծախսելու եւ կարկատած տոնածառ ունենալու մեջ։