Այսպիսի վարորդները ցավոք շատ են մեր իրականության մեջ

Այսպիսի վարորդները ցավոք շատ են մեր իրականության մեջ

Մոտ 40 րոպե առաջ, Սպիտակի Երևանյան խճուղու գերեզմանոցի մոտ զարմանքով տեսա, որ մի «երկհարկանի» /կարծում եմ՝ տուրիստներ տեղափոխող/ ավտոբուսի վարորդը, ընթացքի ժամանակ, հրճվանքով զրուցում էր ՀԵՌԱԽՈՍԸ ձեռքով ականջին սեղմած։ Հիմա հիշում եմ միայն, որ համարանիշն սկսվում էր 888-ով, տառերը չհասցրեցի տեսնել, իսկ հաջորդ երկու թվերը 8 և 9 էին /չեմ հիշում 89, թե՞ 98/։Այնքան եմ զայրացել, մտածելով, որ այդ ՎԱՅ ՎԱՐՈՐԴԻ մեկ ձեռքից էր կախված ուղևորների անվտանգությունը, ով ժպտադեմ վարում էր մեքենան, չհասկանալով իր արարքի անհամատեղելիությունը և վտանգը։ 

Այս դեպքը միակը չէ մեր իրականության մեջ։ Եվ ոչ միայն ավտոբուսների վարորդների, այլ նաև բազմաթիվ դեպքերում մարդատար ավտոմեքենաներ վարող ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ վարորդների պարագայում։ 

Մի՞թե այդպիսի անկարգապահ, ես կասեի՝ ԱՆԳՐԱԳԵՏ  յուրաքանչյուր վարորդի հետ պարտք է մեկ ճանապարհային ոստիկան լինի։ Այդ ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԸ, ցավոք շատ են մեր իրականության մեջ։ 

Հիշեցի տարիներ առաջ Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որ բազմաթիվ տուրիստների կյանք խլեց։ Կենդանի մնացածներից մի քանիսը հայտնել էին, որ վթարի պահին վարորդը զրուցելիս է եղել ՀԵՌԱԽՈՍՈՎ․․․

Սպարտակ Մաթոսյան
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ