Հայտնի է դանակահարողի ինքնությունը

Հայտնի է դանակահարողի ինքնությունը

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր տեղեկացրել է, որ երեկ գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան Ավան-Առինջ թաղամասում: ԵԱՍՄ՝ Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել է իրենց աշխատանքը կատարելիս:

Ոստիկանությունից «Հրապարակի» հետ զրույցում նշեցին, որ աշխատակիցներն այս պահին գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դանակահարողի ինքնությունը հայտնի է, սակայն ենթադրյալ հանցագործը դեռևս ձերբակալված չէ:

Թե ինչ հանգամանքներում և ինչ պատճառով է տեղի ունեցել դեպքը, ոստիկանությունից մեզ ասացին, որ  մանրամասները դեռևս պարզ չեն, գործն ուղարկվել է նախաքննական մարմին: