Չալաբյանին փորձելու են նորից կալանավորել․ այսօր նիստ է նշանակվել

Չալաբյանին փորձելու են նորից կալանավորել․ այսօր նիստ է նշանակվել

Ընդամենը երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից։ Այսօր ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։ 5165-ի համահիմնադիրներից Մենուա Սողոմոնյանի պնդմամբ՝ մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին անգամ վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ «Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է։ Ավետիքը երկու օր է, ինչ ազատության մեջ է։ Նա չի փախել ու չի փախչելու։ Նախաքննությունն էլ վաղուց ավարտվել է ու դրա ընթացքին խոչընդոտելու խնդիր չկա»,- ասում է Սողոմոնյանը։