Տեղի է ունենալու Սեդրակ Առուստամյանին ազատ արձակելու դեմ բողոքի քննությունը

Տեղի է ունենալու Սեդրակ Առուստամյանին ազատ արձակելու դեմ բողոքի քննությունը

Դատախազությունը բողոքարկել է «Մուլտի գրուպ» ընկերության նախկին սեփականատեր Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այսօր, ժամը 14։00-ին դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի է ունենում բողոքի քննությունը: 

Նշենք, որ այս գործով մեկ դատական նիստ է տեղի ունեցել, որը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մոտ մեկ ամիս առաջ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: 

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ: