Չարչյանն ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Չարչյանն ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով մեկնարկած հրատապ նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 18։00-ին։

Նշենք՝ Արմեն Չարչյանի փաստաբանները պահանջում են խափանման միջոցի փոփոխություն՝ առաջարկելով 20 միլիոն դրամ գրավ կիրառել։

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր։

Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):