Թոշակառուների թիվն ավելացել է 

Թոշակառուների թիվն ավելացել է 

2023 թվականի տարեվերջին Ռուսաստանում 1,13 միլիոնով կավելանա թոշակառուների թիվը։ 2024 թվականին այդ թիվը կավելանա եւս 568,5 հազարով։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Առաջին անգամ վերջին հինգ տարիների ընթացքում, ըստ պարբերականի, կարձանագրվի թոշակառուների թվի աճ։ Դա, ըստ մասնագետների, պայմանավորված է Ռուսաստանում բնակչության թվի աճով, ինչն իր հերթին արդյունք է Ռուսաստանին նոր շրջանների միացման եւ կենսաթոշակի անցման տարիքային շեմի տեղաշարժի։

Պարբերականը նշում է, որ 2019 թվականին, կենսաթոշակային բարեփոխումներից հետո, Ռուսաստանում թոշակառուների թիվը զգալիորեն նվազեց։ Այն պահպանվեց նաեւ 20 թվականին՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում։ 2021 թվականին թոշակառուների թիվը գրեթե մեկ միլիոնով պակասել էր։ Մասնագետները նկատում են, որ չնայած թոշակառուների թվի ավելացումը հավելյալ ծանրություն է պետության համար, սակայն ռուսական պետական բյուջեն բավարար միջոցներ ունի, որպեսզի դժվարությունների չբախվի։