Ինձագին՝ այսօրվա եզրափակչի մասին

Ինձագին՝ այսօրվա եզրափակչի մասին

Մենք պետք է շատ զգույշ լինենք: Ընդամենը երկուսուկես օր ժամանակ ունեինք պատրաստվելու, թիմը պետք է շարունակի աշխատել այնպես, ինչպես արեց վերջին հանդիպումներում։ Մենք մրցում ենք Իտալիայի չեմպիոնների հետ, որոնք կիսաեզրափակիչում հաղթեցին 3:0 հաշվով։ Նրանք առաջնությունում դժվար ժամանակներ են ապրում, բայց շատ որակյալ ու ուժեղ կազմ ունեն։ Ստիպված ենք լինելու բարձր մակարդակով հանդես գալ։ Այս մասին հայտարարել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ՝ անդրադառնալով Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Նապոլիի» հետ սպասվող խաղի մասին։ Խաղը, հիշեցնենք, այսօր է կայանալու:

«Նրանք, ովքեր խաղացել են շաբաթ, վերականգնվել են: Մի քանի խաղացողներ մի փոքր հոգնած են, ուստի կտեսնենք, թե ինչպես կանցնեն մարզումներն այսօր: Ես դեռ ամբողջական պատկերը չունեմ»,- ասել է նա: