Վրաստանը վաղը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ․ աղբյուր

Վրաստանը վաղը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ․ աղբյուր

Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ կստանա որոշակի պայմաններով, սոցիալական ցանցերում գրել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպացի վերլուծաբան Ռիկարդ Յոզվյակը։

«Եվրահանձնակատարների 27 կաբինետների ղեկավարները հանդիպել են (նոյեմբերի 6-ին)՝ քննարկելու ԵՄ ընդլայնման հարցը։  Նոյեմբերի 7-ին բանակցությունները կշարունակվեն, բայց հիմնական նախադրյալները պարզ են. Ուկրաինային և Մոլդովային սպասվում է ԵՄ անդամակցության բանակցությունների բացումը (ամենայն հավանականությամբ 2024 թվականի մարտին), իսկ Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ՝ հաջորդ փուլ անցնելու պայմաններով», - գրել է Յոզվյակը:

Եվրահանձնաժողովի երաշխավորագիրը կհրապարակվի նոյեմբերի 8-ին, իսկ վերջնական որոշումը ԵՄ ղեկավարները կընդունեն այս տարվա դեկտեմբերին։