Բորելը Լիբանանում է․ ի՞նչ է հայտնի

Բորելը Լիբանանում է․ ի՞նչ է հայտնի

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Լիբանան՝ քննարկելու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է CNN-ը։

«Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ժամանել է Լիբանան, քանի որ Իսրայելի հետ սահմանին բախումները ավելի լայն հակամարտությունների մտավախություն են առաջացնում», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Բորելը Լիբանանում կմնա մինչև կիրակի՝ քննարկելու Գազայում ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա։