Բաքվում Փաշինյանի հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում

Բաքվում Փաշինյանի հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում

Չնայած Նիկոլ Փաշինյանը «խրոխտաբար» հայտարարեց, որ պատրաստ է որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխանակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ, իսկ Աշոտ Փաշինյանն էլ ոչ պակաս «խրոխտ» կեցվածքով հայտարարել էր, որ պատրաստ է մեկնել պատանդի կամ որեւէ այլ կարգավիճակով Ադրբեջան, սակայն ադրբեջանական մամուլում կարծես թե այս հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում։

Միայն 3-4 երկրորդական կայքեր են այս հայտարարությանն անդրադարձել, իսկ ավելի լուրջ լրատվություն ապահովող լրատվական գործակալություններն օրինակ ընդհանրապես չեն անդրադարձել այս հայտարարությանը։

Ի դեպ, այն կայքերը, որոնք այս հայտարարությանն անդրադարձել են, ընդգծել են, որ Փաշինյանը այս մասին հայտարարել է պոպուլիստական պոռթկման ազդեցությամբ։