Թրամփին դրդում են Իրանի հետ պատերազմի. Washington Post

Թրամփին դրդում են Իրանի հետ պատերազմի. Washington Post

Ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` պետքարտուղար Մայք Պոմպեոյի ու անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի միջեւ կոնֆլիկտ կա: Համաձայն հրապարակման, Պոմպեոն ու Բոլթոնը դրդում են, որպեսզի Թրամփը ռազմական կոնֆլիկտի գնա Իրանի հետ, ինչը կլինի խախտում Թրամփի նախընտրական խոստման, քանի որ նա խոստացել էր, որ երկիրը չի ներքաշի որեւէ ռազմական հակամարտության մեջ: Թրամփն անձնապես կողմնակից է դիվանագիտական երկխոսությանն ու պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի հետ: Թրամփին նույնիսկ վրդովեցրել է Պոմպեոյի ու Բոլթոնի պատերազմի նախապատրաստությունների տանող գործողությունները այն դեպքում, երբ ինքը որպես նախագահ ու գերագույն գլխավոր հրամանատար դեռ որոշում չի կայացրել: Պարբերականի բարձրաստիճան աղբյուրը նկատել է, որ Թրամփը ստիպված է եղել երկուսին էլ տեղը դնել: Նշենք, որ Թրամփը հերքում է տեղեկություններն այն մասին, որ վարչակազմում պառակտում կա: