Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվեցին

Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվեցին

Ինչպես արդեն հայտնի է, ԲԴԽ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը եւ անձեռնմխելիությունից զրկել է դատավոր Բախշիյանին։
 
Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցվել է՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։

Նշենք, որ մինչ այս պահը դեռեւս որեւէ դատավորի չի մակագրվել դատավորի կալանավորման միջնորդությունը, փաստաբանը նաեւ ասաց, որ կալանավորման միջնորդության վերաբերյալ եւս տեղեկություն չունեն։

Նշենք, որ այսօր ի պաշտպանություն դատավորի, մի խումբ փաստաբաններ հավաքվելու են Աջափնյակի նստավայրի դիմաց։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է, որ այնտեղ են հավաքվելու  դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումների դեմ․ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` ոչ ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին...
...Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով»։

Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։