Փոխքաղաքապետի հիմնավորումը՝ ինչու են թանկացնում տրանսպորտը

Փոխքաղաքապետի հիմնավորումը՝ ինչու են թանկացնում տրանսպորտը

Միասնական տոմսային համակարգի նախագիծն ուղղված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Տարբեր տոմսային պրոդուկտներ են մշակվել, որոնք իրենց բովանդակությամբ նախատեսված են տարբեր խմբերի համար։Զբոսաշրջիկը, որը մի քանի օրով գտնվում է Երևանում, տրամաբանություն չկա, որ ձեռք բերի ամսական, եռամսյակային կամ տարեկան տոմս։ Այն սակագինը, որն այսօր կա, և նույնիսկ այն սակագինը, որն առաջարկվում է նախագծով, չի բերելու նրան, որ ինքնարժեքը փակվի։ Այսինքն, բացի ուղևորի վճարած գումարից, այսպես թե այնպես, համայնքային բյուջեից պետք է սուբսիդավորվի այդ ուղևորությունը, որպեսզի ինքնարժեքը ծածկվի: Այս փոփոխությամբ մենք չենք ունենում այն իրավիճակը, որ մեր տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկում է, մեկ է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է։ Այս նախագիծն ուղղված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ»,- ասաց նա: