Բացարձակ տագնապած չեմ. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

Բացարձակ տագնապած չեմ. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի սրտում բացարձակ տագնապի զգացողություն չկա՝ կապված Վազգեն Մանուկյանի ձևավորած «Վերնատուն» հասարակական-քաղաքական խմբակի գորոծունեության  հետ:

«Եթե ձևավորվում է ընդդիմություն, թող ձևավորվի ընդդիմություն, ի՞նչ տագնապի մասին է խոսքը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ծովինար Վարդանյանը:

Hraparak.am-ը հարցրեց՝ այդ դեպում ինչո՞վ են պայմանավորված իր թիմակիցների հարձակումները «Վերնատան» վրա, երբ ծաղրում են, հեգնում, փորձում արժեզրկել նորաստեղծ այդ կառույցը:

Վարդանյանն ասաց․  «Արժեզրկել այդ կառույցը կարող են միայն կառույցի անդամները, իսկ իմ գործընկերները, եթե ինչ-որ գնահատական են տալիս, դա իրենց իրավունքն է»:

Մանրամասն՝ տեսանյութում: