Զոհվածների հարազատները պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին 

Զոհվածների հարազատները պահանջում են կալանավորել Նիկոլ Փաշինյանին 

«Քանի որ դետալային հարցեր են առաջանում կա  այս տվյալը կա այն տվյալը, կամ սա բավարար էր, նա բավարար չէր, ես առաջարկում եմ, որ դուք Ձեր մեջից  ընտրեք մինչև 10  հոգի, որ հանգիստ միջավայրում դուք հարց տաք, ես որպես դատախազ պատասխանեմ, ինքներդ տեսնում եք, որ այս իրավիճակում իմ հարցերն ու պատասխանները չեն լսվում, ես չեմ խուսափում դրանից, ես վստահ եմ ու նորից եմ կրկնում Ձեր պահանջի արդարացիությունը ոչ  մի վայրկայն չի կարող վիճարկվի բայց  վստահ եմ նաև, որ եկել եք նրա համար, որ առարկայական, բովանդակային հասկանաք, այդ ուղղությամբ իրականում գործ արվում է, թե չի արվում այ էս պետք է Ձեզ հետաքրքրվի»,- զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 

Պատասխան ծնոնղները նշեցին, որ գործ չի արվում և պահանջում են, որ կալանավորեն Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո դատախազը հեռացավ, իսկ ծնողները սուլոցներով ճանապարհեցին նրան, վանկարկելով՝ դավաճան։