ՊԵԿ-ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

ՊԵԿ-ը ցանկանում է Մանվել Գրիգորյանի գույքը վաճառել աճուրդով

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի, այն է՝ 1 մլրդ 18 մլն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի,ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում: