Հայց են ներկայացնելու Թաթուլ Հակոբյանի դեմ

 Հայց են ներկայացնելու Թաթուլ Հակոբյանի դեմ

Lրագրող Թաթուլ Հակոբյանը վերջերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե Արցախի նախկին հյուրանոցներից մեկի տնօրենը հանդիսացած Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ, պարետ։ Սակայն պաշտոնապես հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահը իրականում պարետ է նշանակել ազգությամբ ադրբեջանցի, ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին, կնքվել է նաև համաձայնագիր։ Տեղեկություն կա նաև, որ արցախցիները պատրաստվում են զրպարտության համար հայց ներկայացնել Թաթուլ Հակոբյանի դեմ։

Ի դեպ, մամուլում հրապարակվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա սեպտեմբերի վերջին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակել Սարգիս Գալստյանին։ Իսկ վերջինս հայտարարել էր, որ Արցախից դուրս չի գալու եւ ի պաշտոն է ստանձնել Արցախի պարետի գործառույթները։

Հիշեցնենք, որ նա պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։