Անկախության ակունքներում կանգնածի բացակայությամբ                                                                                                                                    

Անկախության ակունքներում կանգնածի բացակայությամբ                                                                                                                                    

Այսօր Անկախության 30-ամյակն է: Առավոտից ուղերձների տարափ է. ճոռոմ խոսքեր՝ համեմված հայրենիքը սիրելու, ծաղկեցնելու շենացնելու կենացներով: Խոսում է՝ ով հասցնում է: Շնորհավորում են, արժեւորում, վերարժեւորում, խոնարհվում ու խոնարհում: 

Խոսում են բոլորը: Բոլորը, բացի նրանցից, ովքեր կանգնած են անկախության ակունքներում, ովքեր լուռ, տքնաջան, համառ աշխատանքով կարողացան պետություն կերտել: Եւ ուղերձների այս տարափի տակ էլ ավելի խոսուն է դառնում այդ լռությունը: Նաև ավելի ցցուն է դառնում բացակայությունը:

Հատկապես նրա, ով կանգնած է եղել պետության ստեղծման ակունքներում, իսկ այսօր հարկադիր տարագրության մեջ է: Վանոյի մասին է խոսքը՝ շարժման ասպետի, ինչպես մի առիթով բնութագրել էին նրան: Բայց ողբերգությունը միայն սրա մեջ չէ. ողբերգություն է, երբ փորձ անգամ չի արվում վերադարձնելու նրան, էլ չենք ասում շինծու քրեական գործը կարճելու մասին. Ինչ-ինչ իրադրության փոփոխության հիմքը կա, եթե իհարկե, 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում իրադրություն է փոխվել:

Արթուր Մինասյան