Վախճանից առաջ իշխանության վերջին պարը 

Վախճանից առաջ իշխանության վերջին պարը 

Կռվի այս ձևը, երբ ժողովուրդն իր հողը հայրենիքը պաշտպանի սեփական իշխանությունից, աշխարհի ոչ մի երկրում հայտնի չէ։ Կռվի այս ձևը, երբ ոստիկանական ուժերը կռվեն սեփական ժողովրդի դեմ՝ նրանց պաշտպանելու փոխարեն, աշխարհի ոչ մի երկրում հայտնի չէ։ Մարդիկ կռվում են հակառակորդի, թշնամու դեմ, հայ ժողովուրդը կռվում է իր իշխանության դեմ, որ իր երկիրը չհանձնի։ Սեփական երկիրը, տարածքը,  հողը հանձնելու պաշտպանական առաջին գծում իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ եթե ժողովուրդը չի մոբիլիզացնում իր ուժերը, պատճառն այն է, որ նա գիտե թշնամու հետ կռվելու, հող պաշտպանելու բոլոր ձևերը, բայց դեռևս չի տիրապետում այն ձևին, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով պիտի պայքարի սեփական իշխանության դեմ, որը սինխրոն աշխատում է թշնամու հետ։ Նիկոլ Փաշինյանի միակ հենակետը իր անզորութունն է, որովհետև նա ժամկետնանց  ծեփի պես պոկվել է ժողովրդից ու ամեն օր ճաքեր է տալիս, փլուզվում։

ԵԿՄ Տավուշի ղեկավարի «մահաբեր  վիլիսը», որը քշել է Տավուշի, , այսօր էլ Նոյեմբերյանի բողոքող բնակիչների վրա ու վնասել նրանց, դրա վառ ապացույցն է։ Երկրապահը կռվում է սեփական ժողովրդի դեմ։ Հիմա հասկանու՞մ եք, թե Մանվելին ինչու՞ խայտառակելով վերացրին։  Դա իշխանության ցայտնոտային, մահաբեր  պարն է, որը լինում է վախճանից առաջ։ Վարչական ղեկավարները, որոնց ձեռքով կանխատեսել էր հանձնել հողերը, ոստիկանական ուժերը, որոնց ձեռքով կանխատեսել էր զսպել մարդկանց ցասումը, ուժային ու ահաբեկման մեթոդները, որոնք իրականացնում է իր ցանցի միջոցով, շատուտով ուղղվելու է իր դեմ։ Որովհետև, ինչքան էլ դժվար լինի խոստովանելը, հայրենիքը մեկն է ու բոլորինս։ Երկար ժամանակ նա չի կարող իր շրջապատին խաբելով ու «շնորհներ անելով» պահել։ Հրացանի փողը շուտով կհասկանան, որ ուղղված է իրենց  դեմ։