Տորեսը մարզի՞չ

Տորեսը մարզի՞չ

Ինչպես փոխանցում է իսպանական Marca-ն, իսպանացի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսը կարող է աշխատանքի անցնել հարազատ «Ատլետիկո Մադրիդում»։ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է դիմել ֆուտբոլիստին և նշել, որ ցանկանում են իրեն տեսնել ակումբի մարզչական շտաբում։ 

«Բացի լեգենդ լինելուց՝ Տորեսը խելացի մարդ է։ Ուրախ կլինեմ նրան տեսնել «Ատլետիկոյի» մարզչական շտաբում։ Նա որոշում կայացնելու ժամանակ դեռ ունի, հիմա կարող է հանգստանալ»,- նշել է Սիմեոնեն։

Հիշեցնենք, որ իսպանացի հանրահայտ հարձակվողն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է այնպիսի գրանդ ակումբներում, ինչպիսիք են՝ «Ատլետիկո Մադրիդը», «Լիվերպուլը», «Չելսին», «Միլանը»։