«Ժողովուրդ». Ինչպես կրճատումները անել, որ քիչ ցավոտ լինի

«Ժողովուրդ». Ինչպես կրճատումները անել, որ քիչ ցավոտ լինի

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանք:

Միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները եւս միանալու են, եւ թվաքանակն էլ կգումարվի:

Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, եւ մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում