Ռուսաստանը ներկայացրել է Ճապոնիայի հետ հաշտության համաձայնագրի պայմանները

Ռուսաստանը ներկայացրել է Ճապոնիայի հետ հաշտության համաձայնագրի պայմանները

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Տոկիոյի հետ ստորագրել բարիդրացիության համաձայնագիր։ Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը։ «Մենք պատրաստ ենք հիմա էլ պատրաստել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն դա չի լինի խաղաղության պայմանագիր այն իմաստով, որպիսին ստորագրվում է պատերազմների ավարտից անմիջապես հետո, քանի որ պատերազմական դրությունը մեր միջեւ արդեն վաղուց վերացել է»,- մանրամասնել է Լավրովը։ Նա հավելել է, որ տասնամյակներով խաղաղ գոյակցությունից եւ մի շարք ոլորտներում համագործակցելուց հետո Մոսկվան կցանկանար ստորագրել պայմանագիր, որում կշարադրվեին մեծ հաշվով բարիդրացիական եւ բարեկաման հարաբերությունները։