Էրդողանը փորձում է շոշափել Ռուսաստանի «տրամադրությունը»

Էրդողանը փորձում է շոշափել  Ռուսաստանի «տրամադրությունը»

Էրդողանի հայտարարությունը քաղաքական ծաղկեփունջ է, այն իր մեջ ամփոփում է տարբեր ծաղիկների համադրություն։ Փորձենք հասկանալ․ «Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածության համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է գտնվի Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում մինչև 2025 թվականը։ 2025 թվականին Ռուսաստանը պետք է հեռանա այս տարածքից։ Համաձայնություններն այս ուղղությամբ են: Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին»։
Առաջին երկու պարբերությունները զուտ փաստի արձանագրում է։ Ինքը փաստ է արձանագրել, որ հարց չբարձրանա՝ եռակողմ բանակցության տեր են երեք կողմերը, Թուրքիան ինչու՞ է խառնվում այլ երկրների ներքին գործերին։

Պետք է բառը այստեղ օգտագործվել է ոչ թե որպես հարկադրում, այլ այդ պայմանագրով նախատեսված փաստացի գործողություն։ Խնդիրը վերջին նախադասության մեջ է․ « Ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այս համաձայնագրին»։ Հավատալը քաղաքական կատերգորիա չէ։ Դա բխում է անձի զգացմունքային դաշտից և իրավական, քաղաքական  գործընթացի հետ որևէ կապ չունի։ Էրդողանը կարող էր իր խոսքը ավարտել առանց այս վերջին նախադասության։ Կստացվեր փաստի վերջնական արձանագրում և հիշեցում Ռուսաստանին։ Բայց ամենափորձառու դիվանագետն անգամ մարդ է և մարդկային գործոնն աշխատում է։

Վերջին նախադասությամբ նա Պուտինին առանց ուղիղ հայտարարության հասկացնում է , որ ինքը նաև կասկածում է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրին։  Նա իր շահագրգրգռվածությունն է ի ցույց դնում։ Էրդողանը փորձում է շոշափել  Ռուսաստանի «տրամադրությունը«։ Կարծում եմ Ռուսաստանը Թուրքիային արձագանքելու որևէ պարտավորվածություն չունի, որովհետև Թուրքիան այս պարագայում կողմ չէ և երդում տալն էլ քաղաքական ոչ մի կատերգորիայի մեջ չի մտնում։