Իրավիճակը մտահոգիչ է, մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն (տեսանյութ)

Իրավիճակը մտահոգիչ է, մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն (տեսանյութ)

Համաճարակային իրավիճակը բավականին լարված է, և լարված է ամբողջ աշխարհում: Վերջին 14 օրվա վերլուծության տվյալները ցույց են տալիս, որ նախորդ 14 օրվա համեմատ դեպքերի 50 տոկոս աճ ունենք: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է: Ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1.5-1.7 անգամ դեպքերի աճ: 

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց, որ ըստ Եվրամիության չափանիշների` Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն, այս պահին մեզ մոտ հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, կհայտնվենք վառվող կարմիր գոտու մեջ:

«Կա նաև մի վատ ցուցանիշ, որ հիվանդությունը երիտասարդացել է և ավելի շատ թիրախավորված է 30-50 տարեկան ազգաբնակչությունը, նաև ունենք դեպքեր երեխաների շրջանում»,-ասաց Աբովյանը:

Նրա խոսքով` այս պահին հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, իսկ մահճակալային ֆոնդը սպառված է:

Մանրամասն` տեսանյութում