«Քչերը գիտեն, որ գլոբալիզմի առաջամարտիկ նախարարը ստանում է մոտ 2 միլիոն աշխատավարձ»

«Քչերը գիտեն, որ գլոբալիզմի առաջամարտիկ նախարարը ստանում է մոտ 2 միլիոն աշխատավարձ»

Հայաստանի հաասարակությունն ապրում է երկու իրականությունում․ մեկում հիանալի է, և կան բարեփոխումներ, մյուսում ամեն ինչ շատ վատ է: Այդ իրականություններն ընթանում են իրար զուգահեռ և չեն հատվում։ Այս մասին այսօր հայտարարեց առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը՝ ամփոփելով 2019-ի առողջապահական տարին։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ոլորտի, գերատեսչության ղեկավարը գլոբալիզմի առաջամարտիկներից է, ժողովրդի լեզվով ասած՝ սորոսական, ինչի մասին, օրինակ, վկայում է հենց իրենց կողմից՝ «Բաց հասարակությունների հիմնադրամի» կողմից տրված տարեկան հաշվետվությունը, որտեղ մեր առողջապահության նախարարինը ներկայացվում է լավագույն փորձերից մեկը»։

Գևորգ Գրիգորյանն ասաց, որ պատահական չէ, որ Արսեն Թորոսյանը սատար կանգնեց Ստամբուլյան կոնվենցիային, որևէ վատ բան չտեսավ շատ վտանգավոր բաներում։ Արսեն Թորոսյանի ընդդիմախոսը հայտնում է, որ այն, ինչ կատարվում է բուժհիմնարկներում, ազատ խոսքի սահմանափակման փորձ է, քանի որ նախկինում չի եղել նախադեպ, երբ նրանք լրատվամիջոցների և, առհասարակ, խոսելուց առաջ պետք է դա համաձայնեցնեն նախարարության հետ։ Օրինակները բազմաթիվ են, երբ ԱՆ մամուլի խոսնակը հաստատում է, որ այո, պետք է համաձայնեցնեն իրենց հետ։ Գևորգ Գրիգորյանը նկատում է, որ մինչ նորերը խոսում են կոռուպցիայի դեմ պայքարից, հենց այս ոլորտում տեղի են ունենում շատ տարօրինակ բաներ։ 

Նա առանձնացնում է ԱՆ փոխնախարարի կալանավորումը 3 հազար դոլար կաշառքի մեղադրանքով, մեծ պետպատվերներ ստացած բուժհիմնարկների գովաբանումը։ Կամ, երբ այս տարի երեք անգամ մեծացել է նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը։ Սա այն է, ինչ երևում է, բայց կա նաև չերևացող մաս։ Օրինակ՝ բոլորս տեսանք, որ նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը բարձրացան, բայց քչերն են տեղյակ, որ դրանք մաքուր աշխատավարձերը, եթե գումարենք 26․4 և ավելի տոկոսը, ապա ստացվում է, որ նրանք ստանում են մինչև 2  և 1․5 միլիոն աշխատավարձ։ Սա Գրիգորյանը ստացել է իր աղբյուրներից, որոնց անունները չի տալիս, որպեսզի նրանք չբացահայտվեն, և հետագա ինֆորմացիոն աղբյուրներից ինքը չզրկվի։

Արա Մինասյանի աշխատանքից ազատման մասին ևս խոսվեց։ Գևորգյանը նկատեց, թե ինչպես էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի ահավոր կոռումպացվածության մասին խոսում Արսեն Թորոսյանը, մինչդեռ հիմա այդ նույն ԲԿ-ում գնումների գործընթացը չի հրապարակայնացվում, իսկ գնումների հիմնական մասը կատարվում է մեկ անձից։