Օկուպացված Շուշիի տարածքում ադրբեջանցիներ են զոհվել

Օկուպացված Շուշիի տարածքում ադրբեջանցիներ են զոհվել

Օկուպացված հայկական Շուշիի շրջանի Դաշալթի գյուղում տեղի է ունեցել ծանր ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով՝ Էլվին Աբբասովի վարած Nissan Navara մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դա հանգեցրել է հրդեհի։

Միջադեպի հետևանքով ավտոմեքենայի ուղևորները՝ Կամիլ Գայբալևը, Ռաշադ Ատակիշիևը, Շահբազ Իսաևը, Էլդանիզ Հասանովը և Գումբատ Գումբատովը տեղում մահացել են՝ ողջ-ողջ այրվելով։ Բոլոր մահացածները ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներ են, որոնք աշխատում էին Արցախից բռնազավթած տարածքում։

Վարորդին ծանր այրվածքներով տեղափոխել են Ֆիզուլիի կենտրոնական շրջանային հիվանդանոց։