Ղազախստանում էլի քաղաքներ են ցանկանում անվանափոխել

Ղազախստանում էլի քաղաքներ են ցանկանում անվանափոխել

Ղազախստանյան «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Կազբեկ Իսան առաջարկել է եւս երեք քաղաք անվանափոխել։ Դրանք են՝ Պետրոպավլովսկը, Պավլոդարը եւ Սեմեյը։ Կազբեկ Իսայի առաջարկությունում նշվում է, որ կարելի է այս քաղաքները եւս անվանափոխել ի պատիվ ղազախստանցի անվանի պատմական դեմքերի։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Այսպես, Պետրոպավլովկսը ըստ այդմ, պետք է վերանվանվի խան Աբըլայի անունով, Պավլոդարը՝ անկախության մարտիկ Կենեսարի, իսկ Սեմեյը՝ Ալիխան Բուքեյխանովի։ Հիշեցնենք, որՂազախստանի մայրաքաղաք Աստանան վերանվանվեց պաշտոնապես Նուր-Սուլթանի, ի պատիվ այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի։