Գվարդիոլան՝ Սիլվայի մասին

Գվարդիոլան՝ Սիլվայի մասին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան  անդրադարձել է թիմի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային։

«Չէի կարծում, որ Սիլվան կընտելանա Պրեմիեր լիգային: Մտածում էի, որ 1 մրցաշրջան անցկացնելուց հետո Սիլվան այլևս չի դիմանա ճնշումներին: Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ այս հարցում սխալվել եմ:
Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է: Նա իսկական մարտիկ է, որը պայքարում է խաղադաշտում»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է BBC-ն: