Կիևի՞ն են աջակցում․ Մելաձեի և Լորակի համերգները չեղարկվում են

Կիևի՞ն են աջակցում․ Մելաձեի և Լորակի համերգները չեղարկվում են

Ռուսաստանի մի շարք քաղաքներում չեղարկվել են Վալերի Մելաձեի համերգները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ելույթները չեղյալ են հայտարարվել Նովոսիբիրսկում, Բառնաուլում և Կեմերովոյում։

Նախօրեին չեղարկվել էին նաև երգչուհի Անի Լորակի համերգները Ռուսաստանի մի շարք քաղաքներում։ Նրան կասկածում էին Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու մեջ։ Ինքը՝ երգչուհին, հերքում է մեղադրանքները։

Մելաձեն հայտնվել էր սկանդալի կենտրոնում․ Դուբայում ամանորյա համերգի ժամանակ «Փառք Ուկրաինային» արտահայտությանը պատասխանել է «Փառք հերոսներին»։ Օրերս ՌԴ Քննչական կոմիտեն և ՌԴ գլխավոր դատախազությունը քննություն են անցկացրել սիրված երգչի հնչեցրած կարգախոսի առնչությամբ։

Դրանից հետո նա կորցրել է գովազդային պայմանագրերը, պարտք է մնացել հարկային մարմիններին և լուծարում է Ռուսաստանում իր ընկերություններից մեկը։