Ադրբեջանին և Թուրքիային դեպի Նախիջևան ճանապարհ պետք չէ, նրանք արդեն կարճ ճանապարհ ունեն Իրանի տարածքով

Ադրբեջանին և Թուրքիային դեպի Նախիջևան ճանապարհ պետք չէ, նրանք արդեն կարճ ճանապարհ ունեն Իրանի տարածքով

«Արցախում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված իշխանական աբսուրդի թատրոնը շարունակվում է։ Փաստորեն, իշխանությունները կրկին բռնեցին իրականության ադեկվատ ընկալումից հրաժարվելու ուղին և ընկղմվեցին մոլեգնած պոպուլիզմի մեջ՝ ճանապարհին «հեշտությամբ» իրենց անգրագետ և հակապետական քաղաքականության արդյունքների պատասխանատվությունը դնելով կողմնակի գործոնների վրա։ Անկասկած, Արցախում վերջին օրերի իրադարձություններն ուղղակի հետևանքն են պարտվողական, հակապետական քաղաքականության, որը ներկայիս իշխանությունն անվանում է «խաղաղության դարաշրջան»»,- Հրապարակին ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:

Վերլուծաբանը գտնում է, որ «Խաղաղության դարաշրջանն» այն տեսքով, որով այն ներկայացնում է ներկայիս իշխանությունը, սպառնալիք է Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյության համար, և շարունակվելու դեպքում հայկական կողմին անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի, զոհերի և կորուստների։

Աբովյանի պնդմամբ՝ ահաբեկչական պետական կազմավորումներից, որոնք են Թուրքիան և Ադրբեջանը, ծնկաչոք «խաղաղություն» աղերսել` նշանակում է մոտեցնել պատերազմը, միայն այս կերպ և ուրիշ ոչինչ։ 

«Ես հիմա բաց կթողնեմ բոլոր այն հիմնական «թեզերը», որոնք հնչեցին կառավարության այսօրվա նիստում, կանդրադառնամ միայն այն թեզին, որ «Ադրբեջանն այսօր էլ կարող է օգտվել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան տրանզիտից»։ Այս հայտարարության մեջ ես կնշեի երկու կարևոր ասպեկտ. Առաջին՝ ներեցեք ինձ տավտոլոգիայի համար, բայց ինձ զարմացնում է հայկական կողմի «զարմանքը», այն փաստից, որ Ադրբեջանը, թե բա, «Նախիջևանի հետ շփվելու հնարավորություն ունի» և, այնուամենայնիվ, չի օգտվում դրանից։ Ամեն ինչ շատ պարզ է, Հայաստանի իշխանությունը, կուրացած խելացնորությունից, հրաժարվում է հասկանալ, որ Ադրբեջանին և Թուրքիային դեպի Նախիջևան ճանապարհ պետք չէ: Նրանք արդեն կարճ ճանապարհ ունեն Իրանի տարածքով, իսկ Թուրքիան Ադրբեջանին կապելու համար Վրաստանի տարածքում գործում են երեք-չորս հիանալի ճանապարհներ։ Նրանց Հայաստանի տարածքով «տրանզիտ» պետք չէ, նրանց պետք է հենց Հայաստանի (Սյունիքի) տարածքը՝ Հայաստանի իրավասությունից դուրս Թուրքիայի և Ադրբեջանի միջև անմիջական սահման ապահովելու համար։ Մնացած ամեն ինչ պարզապես խաբեություն և մանիպուլյացիա է «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Սյունիքի Հայաստանից բռնի անջատմանը»,-ասաց Աբովյանը։

Վերլուծաբանն ընդգծում է՝ առանց Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային ընդհանուր սահմանի անհնար է իրականացնել «Պանթուրան» նախագիծը: 

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ «խաղաղության դարաշրջանի» իշխանամետ հայեցակարգը հանգեցրել է Հայաստանի մասնատման իրական վտանգի։ Եթե կասկածներ ունեք, ապա խնդրում եմ հարցրեք իրանցիներին, որոնք այժմ պայքարում են Սյունիքը Հայաստանի կազմում պահպանելու համար՝ ելնելով սեփական շահերից։ Կներեք, բայց ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի համար բեռների և ճանապարհային, երկաթուղային հաղորդակցության տարանցումը Հայաստանի տարածքով այն իրավիճակում, երբ Ադրբեջանը բացահայտորեն վարում է հայկական տարածքը բռնակցելու և հայկական էթնոքաղաքական տարրը տարածաշրջանում ոչնչացնելու քաղաքականություն։ Հավանաբար, Հայաստանի իշխանությունների կողմից իրականության ոչ ադեկվատ ընկալումը այնքան է խեղդել ողջախոհությունը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պարզապես չեն լսում, երբ պատերազմական հանցագործ և քոչվոր պոռնկորդի Իլհամ Ալիևը հայտարարում է, որ իր համար որևէ համաձայնագիր և պարտավորություն նշանակություն չունի, և, որ միակ կարևորը ուժի գործոնն է։ Դուք լրջորեն մտածում եք, որ հանձնվելով թուրք մարդասպանների ողորմությանը և «Ապագա Կա՛» գոռալով` կկարողանաք խաղաղության հասնել նրանց հետ, ովքեր որպես ազգային գաղափար հռչակեցին Հայաստանի և Արցախի կործանումը: Ցավոք սրտի, քանի դեռ այս ամբողջ թուրքական խառնաշփոթը շարունակվում է Հայաստանում մարդկանց գիտակցության մեջ` երկրի գոյության սպառնալիքները միայն կմեծանան»,-եզրափակեց Արման Աբովյանը։