Հայտնաբերվել է ամենավտանգավոր վիրուսներից մեկը

Հայտնաբերվել է ամենավտանգավոր վիրուսներից մեկը

Հնդկաստանի Վիրուսաբանության ազգային ինստիտուտի գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են Նիպախ վիրուսը չղջիկների շրջանում Մախարաշտրա նահանգում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վիրուսը, որը սովորաբար հայտնաբերվում է թռչող աղվեսների եւ մկների շրջանում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով աշխարհում ամենավտանգավորներից մեկն է: Այն փոխանցվում է մարդկանց, որոնք սնվում են մրգերով, որոնց վրա մնացել է վարակված կենդանու թուքը: Ընդ որում՝ ներկայում չկա ո՛չ դեղորայք, ո՛չ պատվաստանյութ վիրուսի դեմ, իսկ մահացության մակարդակը կազմում է 40-75 տոկոս:


Ավելի վաղ Հնդկաստանում հայտնաբերել է այդ հիվանդության չորս բռնկում՝ 2001 եւ 2007 թվականներին Արեւմտյան Բենգալիա նահանգում, երկու անգամ՝ 2018-ին եւ 2019ժին՝ Քերալ նահանգում:

«Կրկնվող բռնկումները, մահացության բարձր մակարդակը, մարդուց մարդուն փոխանցումն ու արդյունավետ պատվաստանյութերի /հակազդող դեղամիջոցների բացակայությունը Հնդկաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ չղջիկների կուտակման վայրերը շատ տարածված են շրջաններում, որտեղ բնակվում են բազմաթիվ մարդիկ»,- նշված է գիտնականների հոդվածում:

Հետազոտողները հայտարարել են, որ այդ բացահայտումը պահանջում է հետագա ուսումնասիրություն, քանի որ ընթացիկ պատկերը թույլ չի տալիս եզրակացություններ կատարել՝ հաշվի առնելով չղջիկների փոքր ընտրանքը: