Որտեղ կտեղափոխվի Լոկատելլին

Որտեղ կտեղափոխվի Լոկատելլին

Իտալական մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ եվրոպական թոփ ակումբները շարունակում են լրջորեն հետաքրքրվել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիի ծառայություններով։ Ըստ հայտնի մարզական լրագրող Նիկոլո Շիրայի՝ Լոկատելլի տրանսֆերը փորձում են գնել Մադրիդի «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Սիթին», սակայն ֆավորիտը շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուսը»։

Ըստ տարբեր հրապարակումների՝ ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ, սակայն այժմ լարված հարաբերություններ ունի իր գործակալի հետ, չի ցանկանում իր տրանսֆերային հարցերն այլևս նրա վստահել, ուստի ակումբային գրանցումը փոխելիս պատրաստվում է համագործակցել մեկ այլ գործակալի հետ։ Ամենահավանական տարբերակը, որը կընտրի ֆուտբոլիստը, ասում են՝ հենց «Յուվեն» է։