Ռուբեն Վարդանյանը «հաղթել է» Արայիկ Հարությունյանին, Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանը «հաղթել է» Արայիկ Հարությունյանին, Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանին

«GALLUP International Association»-ի տնօրեն Արման Նավասարդյանը քիչ առաջ ներկայացրեց ընկերության հերթական հարցման արդյունքերը։ Այս անգամ նրանք փորձել են պարզել, թե ինչպիսի տրամադրություններ կան հայ հասարակության մեջ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։

Հարցումը անցկացվել է հեռախոսի միջոցով, հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։ Հարցումներն անցկացվել են հունվարի 17-ից հունվարի 24-ը։

«Մենք հարց ենք տվել, որպեսզի գնահատվի Արցախի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում։ Մասնավորապես մենք նշել ենք երկու քաղաքական գործիչների անուն՝ Արայիկ Հարությունյան ու Ռուբեն Վարդանյան։ 1-ից 5 բալ սանդղակում Արայիկ Հարությունյանը 2,2 բալ է ստացել, իսկ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը գնահատվել է 3,7 բալ։ Խնդրում եմ ֆիքսել, որ խոսքը բալերի մասին է այս դեպքում, այլ ոչ թե տոկոսների»,- ասաց Նավասարդյանը։

«Մենք նաև հարց ենք տվել, որպեսզի գնահատվի արդեն Հայաստանի իշխանությունների գործունեությունը ստեղծված իրավիճակում։ Փաշինյանը ստացել է 2,7 բալ, Արարատ Միրզոյանը՝ 2,8, Ալեն Սիմոնյանը՝ 2,5 բալ,  Վահագն Խաչատուրյան՝ 2,3 բալ»,- տեղեկացրեց նա։