Երգում եմ, ասում եմ ՝ ԴՈՒԽՈՎ, շարժվի ու խոսա դու ՆՅՈՒԽՈՎ

Երգում եմ, ասում եմ ՝ ԴՈՒԽՈՎ, շարժվի ու խոսա դու ՆՅՈՒԽՈՎ

Էն որ ասում էինք՝ դուխով գլխարկ դնելով չեն դուխով դառնում, ֆեյքերդ մեզ ուտում էին։ Դե խոսա, դուխով տղա, նախագահականի տուալետից էիր լայվ մտնում, թե տեսեք, տեսեք, նախկինները տուալետ էլ էին գնում։ Լայվ մտի ու ժողովրդին ասա, որ դուխով գնացինք ու հաղթեցինք, որ ազատ, անկախ ժողովուրդ դարձանք, որ մենք ենք տերը մեր երկրի։ Լայվ արա ու ասա․ 

«Հայեր ջան դուխով,
Հայեր ջան դուխով»:
Լայվ մտի ու ասա, որ բերածդ կադրերը երիտասարդ են ու իրենց արյունը եռումա՝ ուզում են գնան կռվի։
«Երիտասարդ եմ, Արյունս եռումա,
Բայց համբերատար եմ,
Ամեն առավոտ հարցնում են ոնց ես,
Ժպտում ազգիս ասում եմ լավ եմ․․․»
Դե դուրս արի փողոց, տես քանի հոգի են ժպտում, տես՝ մա՞րդ ես թողել, որ մյուսին սիրի։ Ասենք ո՞նց դուրս գաս։ Դուխով, դուխով դուրս արի։ 
«Երգում եմ ասում եմ ՝ ԴՈՒԽՈՎ,
Շարժվի ու խոսա դու ՆՅՈՒԽՈՎ,
Քայլդ արա, Դե վազի արագ,
Խառնվելա ժամ ու պատարագ,
Կարևորը սերը կա, Ուժը կա, Կյանքը կա, Արդեն պիկ ա, Հերիքա Բոլ,
ՄԵՐՍԻ ՔԵԶ ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼ»։ 
Էլ ոչ դուխով ես երգում, ոչ էլ նյուխով ես խոսում, էլ ոչ սեր կա, ոչ ուժ, ժամ ու պատարագը հազարավոր զոհերի հոգիների համար են երգում, բայց ոչինչ, դու վազի դուխով, որ քեզ մերսիի փոխարեն  ասեն այն բառը, որ քրեորեն պատժելի ես դարձրել։
Թշնամու դեմ կռվելու փոխարեն սեփական ժողովրդիդ դեմ դուրս եկար ու խառնեցիր երկիրը․ 
«55 հոգի ուշադիր լսի,
Ու ականջիդ օղ արա,
Էս նոր սերունդա,
Մի հատ նայի աջ ու ձախ,
Զգույշ էղնի, Դող արա.
Ցույց ես տվել, որ եղել ես բարի, արդեն ուղիղ տասը տարի
Ուզել ես Հայի արևը մարի,
Ազգը ոտքի ա ու պիտի պարի
Երգում եմ ասում եմ ՝ ԴՈՒԽՈՎ,
Շարժվի ու խոսա դու ՆՅՈՒԽՈՎ, 
Ուզել ես Հայի արևը մարի,
Ազգը ոտքի ա ու պիտի պարի
Երգում եմ ասում եմ ՝ ԴՈՒԽՈՎ․

Շարժվի ու խոսա դու ՆՅՈՒԽՈՎ»։  

Հիմա ո՞վ է մարել հայի արևը, ո՞վ է եղել դուխով ու նյուխով, ազգը ինչի՞ համար ոտքի կանգնեցրիր, որ մարի։ Ո՞վ հանգեցրեց հայի տան ճրագը, ո՞վ պիտի դողար․․․ Երգ ու պարով մի ողջ ազգ կործանեցիր, էդ ու՞մ էիր ասում ՝ դող արա։ Հիմա էլ ասա։ Հիմա դու ես դողում ու ազգին ասում, որ խաղաղությամբ հանձնվի  թշնամուն։ Եկել էիր, որ հայի տապանաքարը դնե՞ս։