Հայաստանի հավաքականը Թուրքիայում է

 Հայաստանի հավաքականը Թուրքիայում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Թուրքիա։ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում սեպտեմբերի 8-ին արտագնա հանդիպում կանցկացնի Թուրքիայի հավաքականի հետ։

Խաղը կկայանա Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջել էր Թուրքիայի հավաքականին։