Նիկոլ Փաշինյանը այլ խաղ է խաղում, քան հետխորհրդային տարածքների ղեկավարները․ Այդոս Սարիմ

Նիկոլ Փաշինյանը այլ խաղ է խաղում, քան հետխորհրդային տարածքների ղեկավարները․ Այդոս Սարիմ

Թեեւ Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, սակայն ասել, որ հայ-ղազախական հարաբերություններում առկա խնդիրները հարթված են։ Առհասարակ, եթե ուսումնասիրենք, ապա դրանք ի հայտ էին եկել ոչ ՀԱՊԿ հետ կապված խնդիրներով, ոչ էլ Կարագանդայի դեպքերում։ Երկու դեպքում էլ պարզապես եղած խնդիրները ավելի ցցուն դարձրեցին։

Հիշեցնենք, որ Նազարբաեւը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ աջակցում է Ադրբեջանին, իսկ ՀԱՊԿ հետ կապված վերջին մեկ տարվա զարգացումների հետ կապված էլ՝ Բելառուսին։ Ու թեեւ հայկական մեդիադաշտում այս հարցը կարծես թե երկրորդ պլան է մղվել ու այսպես ասենք՝ «մոռացվել» է , սակայն ադրբեջանական մամուլը փորձում է հայ-ղազախական հարաբերությունների թեման «տաք պահել»։

Եվ այսպես, ադրբեջանական OXU.az լրատվական կայքը զրուցել է հայ-ղազախական հարաբերությունների եւ վերջինիս ածանցյալ թեմաների հետ կապված՝ ղազախստանցի քաղաքագետ Այդոն Սարիմի հետ։ Վերջինս հանդիսանում է Ղազախստանի Հանրային զարգացման նախարարության արտահաստիքային խորհրդական։ Վերջինս էլ ասել է ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում , որ Հայաստանը չունի որեւէ հարեւան, որի հետ ունենա վստահելի հարաբերություններ։ «Մենք դրանում մեղավոր չենք։ Մենք մեղավոր չենք, որ հայերը հենման կետ չունեն։ Ամեն մի ժողովուրդ ինքն է կերտում իր երջանկությունը եւ դժբախտությունը»։

Ըստ Այդոն Սարիմի, եթե որեւէ ժողովուրդ շարժվում է ինքնամեկուսացման ուղիով, առաջնորդվում է պաշարված ամրոցի փիլիսոփայությամբ, ապա դժվար չէ հասկանալ, որ հարեւանների թշնամական վերաբերմունքը կարող է լինել դրա գինը։

Ղազախստանցի քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի եւ Ղազախստանի՝ ՀԱՊԿ հարցով ունեցած հակասությունները կարելի է համարել կանխատեսելի, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «այլ» խաղ է խաղում, քան հետխորհրդային տարածքի ղեկավարները։ Անդրադառնալով ամանորի շեմին Կարագանդա քաղաքում տեղի ունեցած հայտնի դեպքերին, Այդոս Սարիմը նշել է, որ որեւէ կերպ տեղի ունեցածը չպետք է կապել հայերի հետ, կամ հայերի էթնիկ պատկանելիության հետ։ «Խնդիրը շատ ավելի ղազախների մեջ է։

Ղազախների մեջ կա սոցիալական անբավարարվածության սինդրոմ։ Մարդիկ իրենց զգում են երկրորդ սորտի մարդ սեփական պապենական հողի վրա»,- ասել է ղազախստանցի քաղաքագետը։։