Լևոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարում 5-րդ տեղն զբաղեցրեց

Լևոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարում 5-րդ տեղն զբաղեցրեց

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը  5-րդ տեղն զբաղեցրեց ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի «Champions Showdown» մրցաշարում:

Վերջին երեք տուրում նա  50-տոկոսանոց արդյունք էր ցույց տվել՝ հաղթելով ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին, զիջելով  ամերիկացի Լենիեր Դոմինգեսին և  ոչ–ոքի խաղալով ԱՄՆ-ի   մեկ այլ ներկայացուցիչ Սեմ Շենկլանդի հետ:

Արոնյանը 5-րդ տեղն զբաղեցրել է՝ 4 միավորով։