Բախշիյանի պաշտպանները նորից են ինքնաբացարկի միջնորդություն հայտնել դատավոր Արղամանյանին

Բախշիյանի պաշտպանները նորից են ինքնաբացարկի միջնորդություն հայտնել դատավոր Արղամանյանին

Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննության սկզբում երեկ փաստաբանները դատարանին ինքնաբացարկ էին հայտնել։ Դատարանը որոշումը պետք է հրապարակեր այսօր։

Դատարանը մերժել է միջնորդությունը։ Միջնորդությունը մերժելու մասին որոշման հրապարակումից հետո դատարանը  շարունակում է քննել կալանավորման միջնորդությունը։

Քիչ առաջ պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք ինքնաբացարկի ևս մեկ միջնորդություն են ներկայացրել, այս անգամ ՝ պաշտպանները ինքնաբացարկը հիմնավորել են դատավոր Արղամանյանի մասին ԶԼՄ-երում արված հրապարակումներով, ինչպես նաեւ Արղամանյանի քաղաքական հայացքներով։

Նշենք, որ երեկվա ինքնաբացարկի միջնորդության ժամանակ պաշտպանները դրա հիմքում դրել էին մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։

Ըստ Սարգսյանի՝ դատարանն այժմ խորհդակցական սենյակում է, որոշումը ժամը 14։00-ին է հրապարակվելու, իսկ սկսած 16։00-ից կշարունակվի կալանավորման միջնորդության քննությունը։