Քաղաքական գովազդը համացանցային տիրույթում կսահմանափակեն

Քաղաքական գովազդը համացանցային տիրույթում կսահմանափակեն

Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է կարգավորել համացանցային տիրույթում քաղաքական գովազդի առկայությունը։ Համաձայն նոր կանոնների, արգելվում է օգտագործել քաղաքական թարգեթինգն ու այլ մեթոդները, որոնք կիրառվում են ավելի լայն լսարանի ներգրավման համար, եթե գործընթացում կիրառվում են անձնական կամ գաղտնի տվյալներ, ինչպիսիք են ազգային ծագումը, կրոնական համոզմունքները եւ այլն։

Նման տվյալների օգտագործման համար հարկավոր է լինելու անձի համաձայնությունը։ Քաղաքական նպատակներով թվային գովազդը կարող է վերածվել չվերահսկվող եւ կեղտոտ մեթոդներ կիրառվող ոչ թափանցիկ գործընթացի, ուստիեւ արդեն այժմվանից եվրոպական տարածքում այս հարցը որոշել են կարգավորել։ Եվրամիությունում կարծում են, որ նոր տեխնոլոգիաները պետք է էմանսիպատիայի գործիք հանդիսանան եւ ոչ թե մանիպուլյացիաների։