Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն է տվել բանակցել Բաքվի հետ

Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն է տվել բանակցել Բաքվի հետ

Մարդիկ հանցագործ են և պետք է պատասխան տան:Երկիրը թալանել, կերել են, պետք է օրենքին պատասխան տան: Հիմա Ղարաբաղ չկա, արխիվը վառած է, իրենց խեքլով ոչ ոք չի կարող իրենք քննի:
Բաքուն մինչև պատերազմը պատրաստ է եղել իմ առաջարկներ փաթեթը քննարկելու հետ: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Ադրբեջանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը: Այսինքն Ղարաբաղի խնդիրը համարում է իր ներքին խնդիրը և պատրաստ չէ քննարկել ՀՀ-ի հետ: Սա այլ հարց է:

Իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդն իր ընտրած ղեկավարով բանակցում է Ադրբեջանի հետ՝ դա այլ հարց է:
Արցախի սահմանաադրությամբ նախագահը միակ արտաքին քաղաքականություն վարողն է, որը ինձ՝ Սամվել Բաբայանիս տվել է բանակցելու հնարավորություն և դրա մասին ես ասել եմ ժամանակին պառլամենտում Արայիկ Հարությունյանի ներկայութմաբ: Բոլորը լսել և ձայն չեն հանել:
Շրջվել են Հարությունյանը, նա գլխով ասել է այո, դրանով ավարտվել է:

Հիմա ի՞նչ է պատահել  5-րդ շարասյուը ինչի է էդպես գոռգոռում, հիվանդացե՞լ է»,- ասել է նա: