Ո՞վ հաղթեց հետաքրքիր պայքարում

 Ո՞վ հաղթեց հետաքրքիր պայքարում

Մայիսի 10-ին աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում տեղի է ունեցավ միլանյան դերբի՝ «Միլանը» ուժերը  չափեց Մխիթարյանի «Ինտերի» հետ։ «Ինտերը» կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին։ «Ինտեր»-«Միլան» զույգի հաղթողը Ստամբուլում կայանալիք եզրափակչում, հիշեցնենք, մրցելու է «Սիթի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ։

Մադրիդում առաջին խաղը ոչ-ոքի՝ 1-1 է ավարտվել։  «Ինտերի» երկրորդ գնդակը, ինչպես հայտնի է, խփեց հենց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ավելին՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց, թեպետ 62-րդ րոպեին փոխարինվեց։ Հայազգի ֆուտբոլիստը դեղին քարտ ուներ ու հավանականություն կար երկրորդը ստանալու, ուստի մարզիչը որոշեց ռիսկի չգնալ։ Ինչպես գրել էինք,  ՈՒԵՖԱ-ն ներկայացրել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 4 ֆուտբոլիստների անունները, որոնց թվում էր  նաև  Մխիթարյանը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հավակնորդներն էին նաև Վինիսիուս Ժունիորը, Քևին դե Բրույնեն և Նիկոլո Բարելան։ Արդյունքներն արդեն ամփոփված են։ «Մանչեսթեր Սիթի» բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող՝ առաջին կիսաեզրափակիչների արդյունքներով։ ՉԼ-ում այս շաբաթ լավագույնն է ճանաչվել նաև «Ռեալի» դեմ նրա խփած գոլը: