Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 71 դեպք

Մոսկվայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 71 դեպք

Մոսկվայում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացության 71 դեպք։ Այսպիսով, Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը հասավ 438-ի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նշենք, որ Մոսկվայում նաեւ կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման կանոնների փոփոխություն է կատարվել։ Մասնավորապես, եթե նախկինում պացիենտոը երեք ախտորոշման փուլից հետո էր ճանաչվում կորոնավիրուսով հիվանդ, ապա այժմ արդեն առաջին ստուգման փուլով կդրվի ախտորոշումը առանց անալիզները «Վեկտոր» կենտրոնին ուղարկելու, որը գտնվում է Նովոսիբիրսկ քաղաքում։