Վարչապետի աշխատասենյակի կից զուգարանում կոկաին թմրանյութի հետքեր են հայտնաբերվել․ բացահայտում բրիտանական խորհրդարանում

Վարչապետի աշխատասենյակի կից զուգարանում կոկաին թմրանյութի հետքեր են հայտնաբերվել․ բացահայտում բրիտանական խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլը հայտարարել է, որ սկսելու է հետաքննություն կապված այն բանի հետ, որ խորհրդարանում սկսել են չափազանց շատ հայտնաբերվել կոկաինի եւ այլ արգելված նյութերի օգտագործման «ապացույցներ»։ Այս մասին հայտնում է Times պարբերականը։

Նա մասնավորապես ասել է, որ կոկաինի հետքեր են հայտնաբերվել խորհրդարանի մի շարք վայրերում, որտեղ կարող են մուտք ունենալ միայն պառլամենտական անցագիր ունեցողները։ Այդպիսի վայրերից են զուգարանները, որոնք գտնվում են վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ ՆԳ նախարար Պրիտի Պատելի աշխատասենյակների հարեւանությամբ։ Պահպանողական պատգամավոր Չարլզ Ուոքերը, ով ղեկավարում է վարչական կոմիտեն, հայտարարել է, որ հարցը քննարկվելու է Համայնքների պալատի կողմից։ Նա առաջարկել է ավելացնել որոնող շների թվաքանակը՝ ողջ պառլամենտի տարածքում նրանց տեղաբաշխելով, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ կերպով պայքարել թմրանյութերի դեմ։