Norwegian Air-ը չեղյալ է հայտարարել ավելի քան 90 հատ Boeing ինքնաթիռի պատվեր

Norwegian Air-ը չեղյալ է հայտարարել ավելի քան 90 հատ Boeing ինքնաթիռի պատվեր

Նորվեգական Norwegian Air ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել 97 հատ Boeing օդանավի պատվերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Norwegian Air-ը որոշել է հրաժարվել Boeing 737 MAX եւ Boeing 787 Dreamliner օդանավներից եւ դրանց հետ կապված սպասարկման GoldCare պայմանագրերից։ Միաժամանակ նաեւ նորվեգական ընկերությունը դատական հայց է ներկայացրել, հետ պահանջելով կանխավճարն ու նաեւ հատուցում պահանջելով կրած այն վնասների համար, որոնք կապված են 737 MAX օդանավների շահագործման եւ Boeing 787-ի շարժիչներում եղած խնդիրների հետ։