Մեղադրել են ԱՄՆ-ին՝ իրավիճակի ապակայունացման համար

Մեղադրել են ԱՄՆ-ին՝ իրավիճակի ապակայունացման համար
ՄԱԿ Մերձավոր Արեւելքի գործակալությունը, որը զբաղվում է պաղեստինցիներին մարդասիրական օգնության տրամադրմամբ, հայտարարել է, որ իրավիճակը պաղեստինա-իսրայելական ճակատում սկսել է սրվել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները որոշել է իր դեսպանատունը Իսրայելում Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Այս կերպ ՄԱԿ հովանու ներքո գործող կառույցներից մեկը ուղիղ մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ վարչակազմին Գազայի սեկտորում սկսված սրացման հետ կապված։ Հայտարարության մեջ ասված է, որ այս տարվա մարտից սկսած բախումների հետեւանքով տուժել է 22 հազար պաղեստինցի։