Հայտնի են Կոտայքի մարզում ԲՀԿ-ի թեկնածուները

Հայտնի են  Կոտայքի մարզում ԲՀԿ-ի թեկնածուները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը բաղկացած է 175 հոգուց, այն գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, 2-րդ տեղում՝ Միքայել Մելքումյանն է, 3-րդ տեղում՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդում՝ Նաիրա Զոհրաբյանը



Մեր տեղեկություններով Կոտայքի մարզում ԲՀԿ-ից կառաջադրվեն Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը, Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյան, Նոր Գեղիի նախկին գյուղապետ՝ Ֆռոնտիկ Թեւոսյանը, Ջանիբեկ Հայրապետյան, ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար՝ Վանիկ Էլիզբարյան եւ Վեներա Գյուլինյան:



«Առաջադրվել եմ, եւ պատրաստվում ենք ընտրությունների: Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մանուկյանը:



Թեղենիք համայնքի ղեկավար՝ Մարատ Բաղդասարյանը նշեց, որ մասնակցելու է ընտրություններին, եւ գնալու է խորհրդարան:



-**Պարո´ն Բաղդասարյան, անցած խորհրդարանական ընտրություններին կրկին առաջադրվել էիք, գյուղացիները Ձեզ ձայն տվե՞ցին:**



-290 ընտրողներից՝ 270 ինձ են ձայն տվել:



**-Այս ընտրությունների հետ կապված ի՞նչ շանսեր ունեք:**



-Կդաժվարանամ ասել, կտեսնենք:



-**Ձեր համայնքում այլ կուսակցություններից թեկնածուներ կա՞ն:**



-Դաշնակցությունից կա, եւ «ՔՊ» կուսացկցությունից:



Նշենք, որ Կոտայքի մարզում միշտ եղել է ԲՀԿ-ն հաղթել է ընտրություններում, անգամ ՀՀԿ-ին: Չի բացառվում, որ թեշ պայքար կլինի Կոտայքի մարզում դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում:



**Նելլի Կարապետյան**