ՀՀԿ-ն որոշել է՝ ով ընդգրկված է ՀՀԿ ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու (տեսանյութ)

ՀՀԿ-ն որոշել է՝ ով ընդգրկված է ՀՀԿ ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու (տեսանյութ)
«ՀՀԿ ցուցակը կգլխավորեմ ես»,-այսօր Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը:



Մենք հարցրինք նրան՝ ինչ որոշում է կայացվել ռեյտինգային թեկնածուների մասով, արդյոք բոլոր նրանք, որոնք կընդգրկվեն համամասնական ցուցակում, կառաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով:



«Այո, յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է ցուցակում, լինելու է նաև ռեյտինգային թեկնածու»,-ասաց նա:



Իսկ եղե՞լ են մարդիկ, որոնք դեմ են եղել այդ սկզբունքին՝ Սարգսյանն ասաց, որ այդ որոշումն ընդունվել է միաձայն:



Մանրամասն՝ տեսանյութում:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ